ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ Ազգային ժողովը հաստատել է 2017 թվականի բյուջեի կատարողականը  
29.06.2018
   Հունիսի 28-ին ԱՀ Ազգային ժողովը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է  Արցախի Հանրապետության 2017թ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։
   ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նախքան  2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացումը անդրադարձել է  Հանրապետությունում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշներին: Մասնավորապես.
   2017թ. անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 272.1 մլրդ դրամ: 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 միլիոն 855 հազար 900 դրամ կամ 3844.8 ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 1 միլիոն 577 հազար 300 դրամի կամ 3282.6 ԱՄՆ դոլարի դիմաց,  որով առաջին անգամ Արցախը համարյա հավասարվել է Հայաստանում արձանագրված համապատասխան ցուցանիշին: 
Տնտեսական աճը կազմել է 15.6%, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 14.6%` նախորդ տարվա 14.1 %-ի դիմաց:
   Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155 հազար 433 դրամ, որը 1,8%-ով ավել է 2016թ. ցուցանիշից:
   Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41 մլրդ 355,9 մլն դրամ  կամ պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 6,6%-ով: Բյուջեի եկամտի գերակշիռ մասը կազմել են հարկային եկամուտները: 
   Հայաստանի Հանրապետությունից  ստացված  միջպետական վարկը կազմել է 47 մլրդ 437.5  մլն դրամ  ևս 3.3 մլրդ դրամը հաշվանցվել է Հայաստանի Հանրապետության   կողմից տրամադրված վարկերի գծով մարումների հետ:
   Բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 92 մլրդ 98,1 մլն դրամ, կամ ապահովվել է պլանային ցուցանիշի 96,5%-ը: Նախորդ տարվա պետական բյուջեի համեմատ ծախսերն աճել են 8,8 տոկոսային կետով: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր