ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հերթական ուսուցողական սեմինարներ Մարտունու շրջանի հաշվապահների համար  
07.07.2018

    Արցախի ֆինանսների նախարարությունը շարունակում է Հանրապետության տարբեր շրջանների վարչակազմերում ուսուցողական դասընթացներ կազմակերպել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հերթական դասընթացը մեկնարկել է հունիսի 25-ին, որում ընդգրկվել են Մարտունու շրջանի վարչակազմի և նրա ենթակայության տակ գտնվող 18 ՊՈԱԿ-ների հաշվապահներ:

    Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրութները, քննարկվում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր:

    Դասընթացների ավարտին ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անց է կացվել թեսթավորում, այնուհետև մասնակիցներին տրամադրվել են դասընթացներին մասնակցության հավասատագրեր:

    Համաձայն ժամանակացույցի առաջիկայում սեմինարներ կկազմակերպվեն Հանրապետության այլ շրջաններում և Ստեփանակերտ համայնքի և համայնքի կողմից վերահսկվող ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ի հաշվապահների, ինչպես նաև կառավարման մարմինների հաշվապահների հետ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր