ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2018 թվականի 1-ին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
19.07.2018

   2018 թվականի 1-ին կիսամյակում ԱՀ տարածք են ներմուծվել 59.1 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 6.1 մլրդ դրամով կամ 11.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 52 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.4 մլրդ դրամի դիմաց կամ ավել  2 անգամ:  Ընդ որում, 2018 թվականի հունիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք է ներմուծվել 10.7 մլրդ դրամ գումարի չափով, արտահանվել` 10.6 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված 10.5 մլրդ. դրամ և արտահանված  7.9 մլրդ. դրամ ապրանքանյութական արժեքների դիմաց:

   Ըստ մասնաբաժինների 1-ին  կիսամյակում գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի 1-ին կիսամյակում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 30.1 մլրդ դրամ և 47.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ,  իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 28.8 մլրդ դրամ և 4  մլրդ դրամի չափով:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր