Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը շարունակում է ուսուցողական սեմինարներ կազմակերպել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների համար: Հերթական դասընթացը մեկնարկել է օգոստոսի 6-ին, որում ընդգրկվել են Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ի հաշվապահներ: Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրութները, քննարկվում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր: Դասընթացները կտևեն մինչև օգոստոսի 16-ը, որոնց ավարտին ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անց կկացվի թեսթավորում, այնուհետև մասնակիցներին կտրամադրվեն դասընթացներին մասնակցության հավասատագրեր: Համաձայն ժամանակացույցի առաջիկայում սեմինարներ կկազմակերպվեն Հանրապետության այլ շրջաններում, ինչպես նաև պետական և տեղական կառավարման մարմինների հաշվապահների հետ:
|