2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել 9431 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: 2018թ. առաջին կիսամյակում տեղի է ունեցել 454 պատահար և կատարվել է 67,972.0 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման գումարը կազմում է 149.7 հազար դրամ: 2018թ. առաջին կիսամյակում կազմակերպվել է օրենքով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման 5 քննություն, որի արդյունքում տրամադրվել է որակավորված հաշվապահի 5 վկայական: Նույն ժամանակահատվածում ուժը կորցրած է ճանաչվել որակավորված հաշվապահների 4 վկայական: 2018թ. առաջին կիսամյակում լիցենզավորման բնագավառում, համաձայն «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի, անվանափոխության ու գտնվելու վայրի փոփոխության պատճառով վերաձևակերպվել է մեկ կազմակերպության 3 լիցենզիա`օղու և կոնյակի արտադրության, մրգային օղիների արտադրության և գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության, տրամադրվել է մրգային օղիների արտադրության 1 լիցենզիա, դադարեցվել է օղու և կոնյակի արտադրության 1 լիցենզիա: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով կասեցվել է 4 լիցենզիայի գործողություն:
|