ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օգոստոսի 23-ին ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի աշխատանքային առաջին հանդիպման ընթացքում քննարկվել են պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բարեփոխումները Արցախում տեղայնացնելու հնարավորությունները, այդ թվում՝ պետական գնումների էլեկտրոնային համակարգի, ծրագրային բյուջետավորման, գանձապետական նոր համակարգի ներդրման և մի շարք այլ հարցեր: Աշխատանքների արդյունավետության բարձրացման մասով երկուստեք կարևորվել է համագործակցության շրջանակների ընդլայնումը ու խորացումը:
|