ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Համագործակցության ընդլայնում Հայաստանի և Արցախի հարկային մարմինների միջև  
24.08.2018
  Երևանում ստորագրվել է ՀՀ և  ԱՀ հարկային մարմինների միջև 2018-2020թթ. համագործակցության միջոցառումների ծրագիր 
 
  Օգոստոսի 23-ին Երևանում ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու հայկական պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները և հեռանկարները:
  ՀՀ և ԱՀ հարկային մարմինների միջև  համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի. մասնավորապես,  փոխադարձ գործակցություն՝  երկու պետությունների հարկային օրենսդրությունների  և հարկային մարմինների կողմից իրականացվող վարչարարության ներդաշնակեցման ուղղությամբ, կադրերի վերապատրաստման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման գործում օժանդակության ցուցաբերման և մի շարք այլ ուղղություններով:
  Ողջունելով արցախցի գործընկերներին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ առաջիկայում էլ ավելի ընդլայնելու երկու գերատեսչությունների համագործակցությունը:
  Իր հերթին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, կարևորելով երկու կառույցների սերտ համագործակցությունը, նշել է, որ 2018-2020թթ. համագործակցության ծրագրի հաստատումով երկու համակարգերի միջև համագործակցությունը ավելի է ամրապնդվելու, որն էլ երկուստեք նպաստելու է աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
  Հանդիպման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ստորագրել են գերատեսչությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության՝ 2018-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է երկու հարկային մարմինների միջև տեղեկատվության, առաջավոր փորձի փոխանակության, կադրերի ուսուցման կազմակերպման, համատեղ հսկողական միջոցառումների և հարկային վարչարարության այլ  ուղղություններով աշխատանքների իրականացում: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր