ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2018 թվականի օգոստոս ամսում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
17.09.2018

    2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 10.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 593.3 մլն դրամով կամ 6.1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 10.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը 3.1 մլրդ դրամով կամ 40.9 տոկոսով:

    Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 7.0 մլրդ դրամ և 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 3.2 մլրդ դրամ և 2.8 մլրդ դրամ գումարի չափով:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր