Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի անցումը սահուն կազմակերպելու նպատակով, ԱՀ ֆինանսների նախարարության մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հերթական դասընթացը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին, որում ընդգրկվել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի և նրա ենթակայության տակ գտնվող 11 ՊՈԱԿ-ների հաշվապահներ: Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրութները, քննարկվում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր: Դասընթացների ավարտին ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անց կկացվի թեսթավորում, այնուհետև մասնակիցներին կտրամադրվեն դասընթացներին մասնակցության հավասատագրեր: Համաձայն ժամանակացույցի առաջիկայում սեմինարներ կկազմակերպվեն Հանրապետության այլ շրջաններում, ինչպես նաև պետական և տեղական կառավարման մարմինների հաշվապահների հետ:
|