ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Ազգային Ժողովում նախնական քննարկման է ներկայացվել 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը  
18.09.2018
   ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:
   Նախարարը, անդրադառնալով 2019-2021թթ. նախատեսվող մակրոտնտեսական ցուցանիշներին, նշել է, որ  ՀՆԱ-ն 2019թ. կկազմի  333,2 մլրդ դրամ, 2020թ.՝  367 մլրդ դրամ, 2021թ՝  404,2 մլրդ դրամ, իսկ բյուջեի սեփական եկամուտները`  համապատասխանաբար 56 մլրդ,   68.2 մլրդ և 70 մլրդ դրամ:
   Բյուջեի ծախսային մասը  կկազմի  2019թ.՝  110,7 մլրդ դրամ, 2020թ.՝  111 մլրդ դրամ, 2021թ.`  112,6 մլրդ դրամ: 
   Ըստ ծախսային ուղղությունների` 2018թ.-ի համեմատ փոփոխություններ են նախատեսվել գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, տնտեսական հարաբերությունների և կապիտալ ներդրումների ոլորտներին ուղղվող ծախսերի չափերում` ավելացնելով դրանք 2018թ. համեմատ  շուրջ 8.8  մլրդ դրամի չափով:  
   Իր ելույթում նախարարը նաև անդրադարձել է 2018թ. կանխատեսվող ՀՆԱ-ի ցուցանիշին` նշելով, որ նախնական կանխատեսումներով ՀՆԱ կկազմի ավելի քան 300 մլրդ դրամ `  նախատեսված 291մլրդ դրամի փոխարեն:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր