ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2018 թվականի ինն ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
17.10.2018
2018 թվականի ինն ամիսների ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 89.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 8.2 մլրդ դրամով կամ 10 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 78.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50.7 մլրդ դրամի դիմաց կամ ավել շուրջ 1.6 անգամ:  Ընդ որում, 2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 10.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.3 մլրդ դրամով կամ 13.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 8.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.1 մլրդ դրամի դիմաց:
   Ըստ մասնաբաժինների ինն ամիսների ընթացքում գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի ինն ամիսների ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 51.0 մլրդ դրամի և 70.2 մլրդ դրամի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 38.7 մլրդ դրամ և 7.7 մլրդ դրամ գումարի չափով: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/16) 395.24 դրամ
EUR (04/16) 419.98 դրամ
RUB (04/16) 4.20 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր