ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հրապարակվել է 2018 թվականի 9 ամսվա արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը  
26.10.2018
  ԱՀ ֆինանսների նախարարությունը «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:
  Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին  պետակա բյուջե են վճարել 30609.6 մլն  դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17518.9 մլն դրամի  դրամի դիմաց կամ 13090.7 մլն դրամով  ավելի։
  Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է:
  Ընկերության կողմից 2018 թվականի 9 ամսվա  արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 15239.5 մլն դրամ հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Ղարաբաղ Տելեկոմ» և «Արցախէներգո» ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար` 2057.7 և 997.4 մլն դրամ պետական բյուջե վճարած գումարով: 
  Ցանկին մանրամասն կարող եք տեղեկանալ` այցելելով www.tax.nk.am կայքէջի «Հրապարակվող տեղեկություններ» բաժինը:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր