Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

ԱՀ ֆինանսների նախարարը ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ կենտրոնական բանկի մասնագետներին  
27.10.2018

     Ս.թ. հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ կենտրոնական բանկի մասնագետների խումբը: Խմբի անդամներին ընդունել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը ընդգծեց հանդիպման կարևորությունը, ինչը պայմանավորված է Արցախի Հանրապետությունում 2019 թվականին նախատեսվող կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, բնակարանաշինության և հիպոտեկային վարկավորման ծրագրերի բարելավման, ֆինանսական ոլորտին առնչվող այլ հարցերի քննարկման և հայաստանյան փորձի ներկայացման անհրաժեշտությամբ: «Նման ձևաչափերով հանդիպումների կազմակերպումը շատ կարևոր է, քանի որ դրանք թույլ են տալիս անմիջականորեն բարեփոխումներում ընդգրկված օղակից տեղեկանալ բարեփոխումների հիմքում դրված սկզբունքներին ու նպատակներին` իրականացնելով համահունչ և ներդաշնակ բարեփոխումներ,»-իր խոսքում շեշտել է Արթուր Հարությունյանը:

    Այնուհետև ՀՀ կենտրոնական բանկի մասնագետների և ԱՀ պետական նախարարի աշխատակազմի, ֆինանսների, առողջապահության, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունների, ներդրումային հիմնադրամի մասնագետների միջև համապատասխան թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպվեցին: Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգը, գործընթացում ներգրավված ինստիտուտների գործառույթները և երկարաժամկետ հատվածում ակնկալվող ազդեցությունը: Ներկայացվեց նաև հիպոտեկային վարկավորման ծրագրերի բարելավման, առողջության ապահովագրության ուղղությամբ իրականացվող քայլերը և մի շարք այլ հարցեր:

    Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքի միջոցով մշակել քննարկված հարցերի առավել արդյունավետ լուծումներ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/12) 477.40 դրամ
EUR (11/12) 526.81 դրամ
RUB (11/12) 7.46 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր