ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հերթական ուսուցողական դասընթացներ Հադրութի շրջանի հաշվապահների համար  
30.10.2018
  Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի անցումը սահուն կազմակերպելու նպատակով, ԱՀ ֆինանսների նախարարության մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հերթական դասընթացը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին, որում ընդգրկվել են Հադրութի շրջանի վարչակազմի և նրա ենթակայության տակ գտնվող 11 ՊՈԱԿ-ների հաշվապահներ:
  Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրութները, քննարկվում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր:
  Դասընթացների ավարտին ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անց կկացվի թեսթավորում, այնուհետև մասնակիցներին կտրամադրվեն դասընթացներին մասնակցության հավասատագրեր:
  Համաձայն ժամանակացույցի առաջիկայում սեմինարներ կկազմակերպվեն Հանրապետության պետական և տեղական կառավարման մարմինների հաշվապահների հետ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր