ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների նախարարը Ազգային Ժողովում ներկայացրել է մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը  
02.11.2018

    Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Գանձապետական համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հիմնադրամների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, որոնց ընդունմամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք՝ հանրապետությունում ՊՈԱԿ-ների կանխիկ ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար, 50 տոկոսից ավել պետական կամ համայնքային բաժնեմաս ունեցող ընկերությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների ֆինանսական հոսքերի միասնական գանձապետական հաշվում շրջանառման համար իրավական հնարավորություն ստեղծելու նպատակահարմարությամբ: «Բանկերում ՊՈԱԿ-ի անունով բացված հաշիվները 2019 թվականի հունվարի 1-ից նախատեսվում են տեղափոխել գանձապետական համակարգ, որի արդյունքում ՊՈԱԿ-ի միջոցները կշրջանառվեն գանձապետական միասնական հաշվով՝ նրանց նկատմամբ կիրառելով պետական բյուջեի կատարման համար ներկայումս գործող նախնական հսկողության համակարգը, ինչն էլ կհանգեցնի ֆինանսական գործառնությունների ընթացքում գրանցած շեղումների և ռիսկերի նվազեցմանը՝ ապահովելով նրանց գործունեության թափանցիկության ավելի բարձր աստիճան», - իր խոսքում շեշտել է Արթուր Հարությունյանը:

    Նախարարը ներկայացրել է նաև ««Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը և դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, որոնց ընդունումը պայմանավորված է վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հետևանքով պատճառած վնասի հատուցման հարցում միասնական մոտեցում ապահովելու անհրաժեշտությամբ, որի արդյունքում չնախատեսված ծախսերի մասով ԱՀ պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռը կթեթևացվի: Նախագծով առաջարկվել է նաև նախատեսել վարչական մարմինների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդերի ծախսման նոր ուղղություններ:

    Նիստում ներկայացվել է նաև ««Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվել է 8 միլիարդ դրամով ավելացնել ԱՀ 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները:

    Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի գների և հանքարդյունաբերության արտադրողականության բարձրացմամբ, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում հարկային եկամուտների ավելացմամբ:

    Նշված գումարից նախատեսվում է 3 միլիարդ դրամով կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը, իսկ 5 միլիարդ դրամն ուղղել գյուղատնտեության ոլորտի զարգացմանը, կապիտալ ներդրումների ծրագրով կառավարության առջև դրված առաջնային նշանակության մի շարք օբյեկտների կառուցմանը, նորոգմանը, շրջաններում բարեկարգման և կոմունալ ծառայությունների գծով նախատեսված ծախսերի ավելացմանն ու տեղական արտադրողներին աջակցությանը:

    Նշված օրինագծերը ընդունվել են խորհրդարանի կողմից:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր