ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Արցախում է գտնվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը  
06.11.2018

    Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կառույցի ղեկավար Դավիթ Անանյանի գլխավորությամբ: Հանդիպումը նախաձեռնվել է երկու կառույցների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում, որի օրակարգում ընդգրկված են հարկային ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցերի քննարկումներ:

    ԱՀ ֆինանսների նախարարը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին այցի կապակցությամբ, ընդգծեց, որ երկու կառույցների միջև ստեղծված է սերտ համագործակցություն` մի շարք ուղղություններով, որոնց թվում են Արցախի Հանրապետության հարկային մարմնի աշխատակիցների ներգրավումը Հայաստանի Հանրապետության և միջազգային ուսումնական դասընթացներին, օրենսդրական նախաձեռնությունների մասով մասնագիտական կարծիքների ներկայացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման գործում օժանդակության ցուցաբերումը, հարկային իրավախախտումների հայտնաբերման և կանխման նպատակով տեղեկությունների փոխանակումը և այլ միջոցառումներ:

     Այնուհետև Արթուր Հարությունյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունում 2019թ. նախատեսվող օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որն ուղղված է փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկային բեռի նվազեցմանը, որոշ ոլորտներում դրույքաչափերի օպտիմալացմանը և տույժերի ու տուգանքների գծով արտոնությունների սահմանմանը: Իր հերթին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Հայասատանի Հանրապետությունում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հիմնական ուղղությունները: Այնուհետև ֆինանսների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկումներ ծավալվեցին Արցախում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման շուրջ: Միաժամանակ հաշվի առնելով, որ Արցախում առաջիկայում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային հաշիվների համակարգը, քննարկումներ իրականացվեցին նաև Հայաստանի և Արցախի տնտեսավարող սուբյեկտների միջև կատարվող գործարքների մասով դուրս գրվող հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական հարթակի ներդրման նպատակով ծրագրային ապահովումների շուրջ:

    Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց իրականացնել համապատասխան միջոցառումներ բարձրացված խնդիրների կարգավորման նպատակով:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/29) 393.28 դրամ
EUR (03/29) 424.11 դրամ
RUB (03/29) 4.26 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր