2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել 9351 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 687 պատահար և կատարվել է 97,946.5 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման գումարը կազմում է 150.2 հազար դրամ: 2018թ. 9 ամսվա ընթացքում կազմակերպվել է օրենքով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման 7 քննություն, որի արդյունքում տրամադրվել է որակավորված հաշվապահի 6 վկայական: Նույն ժամանակահատվածում ուժը կորցրած է ճանաչվել որակավորված հաշվապահների 6 վկայական: 2018թ. 9 ամսվա ընթացքում լիցենզավորման բնագավառում, համաձայն «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի, անվանափոխության ու գտնվելու վայրի փոփոխության պատճառով վերաձևակերպվել է մեկ կազմակերպության 3 լիցենզիա`օղու և կոնյակի արտադրության, մրգային օղիների արտադրության և գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության, տրամադրվել է մրգային օղիների արտադրության 2 լիցենզիա, դադարեցվել է օղու և կոնյակի արտադրության 1 լիցենզիա: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով կասեցվել է 9 լիցենզիայի գործողություն:
|