«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան 16.11.2018թ. դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 346.4 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի»կայքում` www.1000plus.am հասցեով:
|