Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

ԱՀ ֆինանսների նախարարը Ազգային Ժողովում ներկայացրել է 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը  
23.11.2018
   Նոյեմբերի 22-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում ներկայացրել է  «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում հանրապետությունում ձևավորված տնտեսական միջավայրին և ներկայացրել որոշ մակրոտնտեսական կանխատեսումային գնահատականներ: «Այս տարվա 9 ամիսների արդյունքներով արձանագրված 12.2% տնտեսական աճը թույլ է տալիս 2018թ.-ի համար ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան պլանավորվել էր 2018թ.-ի պետական բյուջեի նախագծում: Ըստ կանխատեսումների, 2018թ.-ի համախառն ներքին արդյունքը կկազմի 302.5 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը շուրջ 9%` 2% դեֆլյատորի պայմաններում: Նման աճի տեմպի կանխատեսման համար հիմք է հանդիսացել հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների ավելացված արժեքի աճը, որոնք, ըստ սպասումների, կապահովեն տնտեսական աճի համապատասխանաբար 4.4 և 1.4 տոկոսային կետեր: Նյութական արտադրության մյուս ճյուղերի հաշվին կապահովվի տնտեսական աճի 3.2 տոկոսային կետե,- նշել է Արթուր Հարությունյանը: Նախարարի ներկայացմամբ՝ 2018թ.-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 119 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճելով մոտ 22%-ով, շինարարության ծավալը կկազմի մոտ 54 մլրդ դրամ` ապահովելով աճ 1 տոկոսային կետի չափով, գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կկազմի ավելի քան 75 մլրդ դրամ, որը, նախորդ տարվա համեմատ, նվազելու է 0.8 տոկոսային կետով, ինչի հիմնական պատճառ են հանդիսացել այս տարի գյուղատնտեսության համար ստեղծված ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանները: 2019թ.-ի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333.2 մլրդ դրամ` ապահովելով մոտ 8% իրական աճ՝ կանխատեսվող 2% դեֆլյատորի դեպքում, որը համապատասխանում է կառավարության կողմից ծրագրավորված տնտեսական աճի թիրախային մակարդակին: Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4%-ի սահմաններում` +/-1.5 տոկոս տատանման թույլատրելի միջակայքով:
   Ներկայացնելով  «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծով նախանշված հիմնական ցուցանիշները՝ նախարարը ընդգծել է, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով ԱՀ Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի նպատակադրումները: Դրանք միտված են ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը: «Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2019թ.-ի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են եկամուտների գծով 112 մլրդ 340.9 մլն դրամ, ծախսերի գծով՝ 110 մլրդ 987.7 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի` 1 մլրդ 353.2 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 54,7 մլրդ. դրամի չափով, որը 2018թ.-ի համար պլանավորված եկամուտների նկատմամբ ավել է 1.7 մլրդ դրամով կամ 3.2%-ով, այդ թվում` հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 54,2 մլրդ դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից ավել շուրջ 2.8%-ով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 16.4%»,- մանրամասնել է Արթուր Հարությունյանը: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/19) 476.98 դրամ
EUR (11/19) 527.92 դրամ
RUB (11/19) 7.49 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր