ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հերթական ուսուցողական դասընթացներ  
27.11.2018

    Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումը սահուն կազմակերպելու նպատակով ԱՀ ֆինանսների նախարարության մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների հետ: Հերթական դասընթացը մեկնարկել է նոյեմբերի 21-ին, որում ընդգրկվել են ԱՀ Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի և դրանց ենթակայության տակ գտնվող 10 ՊՈԱԿ-ների, ինչպես նաև ԱՀ Ազգային անվտանգության ծառայության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաշվապահների և մասնագետների:

    Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի դրույթները, քննարկվում են հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր:

    Դասընթացների ավարտին ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անց կկացվի թեստավորում, այնուհետև մասնակիցներին կտրամադրվեն դասընթացներին մասնակցության հավասատագրեր:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր