Համակարգը գրագետ և փորձառու կադրերով համալրելու գործընթացը մշտապես գտնվում է ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում, քանի որ կառույցի գործունեության արդյունավետությունը զգալիորեն կախված է հենց վերջիններիս մասնագիտական պատրաստվածության աստիճանից: Այդ նպատակով նախարարությունում թափուր պաշտոնների համալրման համար պարբերաբար կազմակերպվում են մրցույթներ: Հերթական բաց և փակ մրցույթները կազմակերպվել են նոյեմբերի 23-ին, որոնք նախատեսված են հարկային ծառայության «Գ» և «Դ» խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար: Մրցույթներին մասնակցելու հայտ էին ներկայացրել 26 դիմորդներ: Մրցույթների առաջին` գրավոր փուլում հաղթեցին 2 դիմորդներ` իրավունք ձեռք բերելով մասնակցելու մրցույթի բանավոր փուլին (հարցազրույցին): Չհամալրված թափուր պաշտոնների համար դեկտեմբերի 4-ին կանցկացվեն կրկնակի բաց և փակ մրցույթներ, որոնց մասնակցելու հնարավորություն են ստացել 12 դիմորդներ:
|