ԱՀ ֆինանսների նախարարի հրամանով 2019թ. հունվարի 1-ից գործողության մեջ կդրվեն գանձապետական հաշվեհամարների նոր համակարգ, որը էականորեն կդյուրացնի պետական բյուջե կատարվող վճարումների գործընթացը: Մասնավորապես, կրճատվելու են ներկայումս հարկերի, տուրքերի և բյուջե կատարվող այլ վճարումների համար նախատեսված եկամտային հաշիվների ցանկը, որի շնորհիվ վճարողը ավելի հեշտ կկարողանա գտնել իրեն անհրաժեշտ վճարման տեսակը: Միայն հարկային վճարումների մասով դրանց թիվը կրճատվել է շուրջ 4 անգամ: 2019թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվող գանձապետական հաշիվների ցանկին կարող եք ծանոթանալ ֆինանսների նախարարության tax.nk.am կայքէջում:
|