Նախնական տվյալներով 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 48008.0 մլն դրամ` պլանավորված 47300.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 տոկոսով կամ 708.0 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 38.3 տոկոսով կամ 13295.3 մլն դրամով: Ավել հավաքագրված գումարից 9701.6 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3593.7 մլն դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում:
|