ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2018 թվականի նոյեմբեր ամսում ԱՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
14.12.2018

    2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.3 մլրդ դրամով կամ 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 9.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.4 մլրդ դրամի դիմաց կամ ավել 17.5 տոկոսով:

    Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս - Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 8.1 մլրդ դրամ և 9.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 4.0 մլրդ դրամ և 0.5 մլրդ դրամ գումարի չափով:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր