Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մեթոդական աջակցության շրջանակներում կազմել է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող հիմնական իրավական ակտերի և դրանց կիրառման ուղեցույցների ձեռնարկը, որի նպատակը հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման վարման և կազմակերպման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ու ներկայացման ընթացքում ճիշտ կողմնորոշումն ու սխալներից խուսափումն է: Ձեռնարկն ընդգրկում է պետական կամ համայնքների բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններում՝ կառավարչական հիմնարկներում, համայնքների ղեկավարների աշխատակազմերում և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, հաշվապահական հաշվառման գործընթացը կարգավորող հիմնական օրենսդրաիրավական ակտերը: Ձեռնարկին կարող եք ծանոթանալ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության www.minfin-nkr.am պաշտոնական կայքէջի «Հաշվապահական հաշվառում՝ Տեղեկատվություն» բաժնում:
|