ԱՀ Ազգային ժողովը 26 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին»ԱՀ օրենքի նախագիծը: 2019թ. բյուջեի նախագծի ընդունված տարբերակով ընդհանուր եկամուտները կկազմեն 112 մլրդ 547 մլն դրամ, որից հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ծրագրված է 54 մլրդ 200 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 111 մլրդ 410.5 մլն դրամ, իսկ պրոֆիցիտը՝ 1 մլրդ 136.5 մլն դրամ:
|