Կովկասի ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր ԱՀ կառավարության նիստերի դահլիճում կազմակերպվել են «Ստվերային տնտեսություն» թեմայով սեմինար-քննարկումներ, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցներ: Սեմինարը վարում էր Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը: Ներկայացնելով ստվերային տնտեսության ցուցանիշի հաշվարկման նպատակով միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդաբանությունը` Հրանտ Միքայելյանը առանձին անդրադարձել է իր կողմից հեղինակած «Теневая экономика в Армении» գրքում Հայաստանի Հանրապետությունում կիրառված մեթոդաբանությանը: Բանախոսը ներկայացրել է նաև ոլորտի մի շարք խնդիրներ և դրանց լուծման եղանակները, ինչպես նաև պատասխանել դասընթացի մասնակիցների հարցերին: Հանդիպման վերջում Հ. Միքայելյանը նշել է, որ նման քննարկումները կկրեն պարբերական բնույթ:
|