«Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի համաձայն` ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում ֆինանսների նախարարության կողմից հունվար ամսում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման 4, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 3, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման ու վարձու աշխատողների չձևակերպման 1-ական դեպքեր: Նախարարությունը իրազեկում է, որ հետևողականորեն շարունակելու է հսկողական աշխատանքները, և հորդորում բոլոր հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:
|