2011թ. հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել է "ԱՊՊԱ համակարգի ներդրման գործընթացի խնդիրները Լեռնային Ղարաբաղում" խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի, ԼՂՀ ֆինանսների և ԼՂՀ առողջապահության նախարարությունների, ԼՂՀ ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Սեմինար-քննարկումը նվիրված էր ԱՊՊԱ ոլորտում հատուցման գործընթացի կազմակերպման հիմնական սկզբունքներին, գույքային վնասների գնահատման մեթոդաբանությանը, տուժողների առողջությանը պատճառված վնասների վերականգնման հետ կապված հատուցումների կարգավորման գործընթացին: Սեմինարի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԱՊՊԱ գործընթացի բոլոր փուլերում առկա բարդություններն ու խնդիրները, հատկապես ակտիվ քննարկման են արժանացել ԱՊՊԱ ոլորտում տուժողների առողջության վերականգնման ընթացքում ԼՂՀ բուժհաստատությունների և ապահովագրական ընկերությունների միջև ծագած խնդիրները:
|