Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Տեղեկատվություն  
25.02.2019
   2019թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել 10304 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 1108 պատահար և կատարվել է 155,836.8 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման գումարը կազմել է 156.0 հազար դրամ:
 
   2018 թվականի ընթացքում կազմակերպվել է օրենքով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման 10 քննություն, որի արդյունքում տրամադրվել է որակավորված հաշվապահի 7 վկայական: Նույն ժամանակահատվածում ուժը կորցրած է ճանաչվել որակավորված հաշվապահների 7 վկայական:
 
   2018 թվականի ընթացքում լիցենզավորման բնագավառում «Լիցենզավորման մասինե ԼՂՀ օրենքի համաձայն տրամադրվել է 2 մրգային օղիների արտադրության և 2 գինու արտադրության լիցենզիա, անվանափոխության ու գտնվելու վայրի փոփոխության պատճառով վերաձևակերպվել է մեկ կազմակերպության 3 լիցենզիա` օղու և կոնյակի արտադրության, մրգային օղիների արտադրության և գինու արտադրության, դադարեցվել է 1 օղու և կոնյակի արտադրության, 1 մրգային օղիների արտադրության և 1 գինու արտադրության լիցենզիա: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով կասեցվել է 15 լիցենզիայի գործողություն:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/12) 477.40 դրամ
EUR (11/12) 526.81 դրամ
RUB (11/12) 7.46 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր