Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 6837.1 մլն դրամ` պլանավորված 6500.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5.2 տոկոսով կամ 337.1 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 7.2 տոկոսով կամ 460.7 մլն դրամով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 5532.0 մլն դրամը կամ 80.9 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5136.3 մլն դրամի կամ 80.6 տոկոսի դիմաց:
|