ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2019 թվականի փետրվար ամսում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
14.03.2019

    2019 թվականի փետրվար ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 10.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.6 մլրդ դրամով կամ 18.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.6 մլրդ դրամի դիմաց կամ ավել 2.3 տոկոսով:

    Ընդ որում, արտահանված ապրանքանյութական արժեքների 95 տոկոսը կամ 7.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ արտահանվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Ներմուծված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված ներմուծումները` կազմելով ընդհանուր ներմուծման ծավալի 60.8 տոկոսը կամ 6.2 մլրդ դրամ:

 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր