ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Կազմակերպվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող աշխատանքային խմբի նիստ  
04.04.2019

    Արցախի Հանրապետությունում 2019թ. հուլիսի 1-ից նախատեսվում է ներդնել կուտակային կենսաթոշակային համակարգ: Կենսաթոշակային բարեփոխումները համակարգված իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ` տարբեր գերատեսչությունների պատասխանատու պաշտոնատար անձանց ներգրավմամբ:

    Խմբի կողմից իրականացվելիք աշխատանքները պլանավորելու նպատակով ապրիլի 2-ին անց է կացվել նիստ` խմբի ղեկավար, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, որի ընթացքում ներկայացվել և հաստատվել է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների» պլան–ժամանակացույցը:

    «Ժամանակացույցում առանձնացվել են 4 հիմնական ուղղություններով իրականացվելիք միջոցառումները` օրենսդրական, տեխնիկական, կազմակերպչական և հանրային իրազեկման, սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետներն ու պատասխանատու գերատեսչությունները: Իրականացվելիք միջոցառումների մեկնարկը տրվում է հենց այս պահից. անհրաժեշտ է բարձր պատասխանատվությամբ մոտենալ բարեփոխումների այս ծրագրի իրագործմանը: Նախատեսվող միջոցառումների իրականացման ընթացքում խնդիրներ ծագելու դեպքում արտահերթ կգումարվեն աշխատանքային խմբի նիստեր` դրանց լուծումներ տալու նպատակով:»-իր խոսքում շեշտել է Արթուր Հարությունյանը` կարևորելով խմբի անդամների միջև ամենօրյա շփումները:

    Նախարարը տեղեկացրեց նաև, որ աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում ևս ձևավորվել է աշխատանքային խումբ և առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ` հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր