2019 թվականի 1-ին եռամսյակում ԱՀ տարածք են ներմուծվել 28.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 2.6 մլրդ դրամով կամ 10 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 21.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24.9 մլրդ դրամի դիմաց կամ պակաս 12.4 տոկոսով, ինչը պայմանավորված է հանքագործական արտադրանքի արտահանման ծավալների նվազմամբ: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2019 թվականի 1-ին եռամսյակում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 56.2 %-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 43.4 %-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար` 85.8 % և 13.9 %:
|