ԱՀ նախագահը մայիսի 8-ին ստորագրել է ««ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը, որով 3 միլիարդ դրամով ավելացվել են 2019 թ.-ի պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտները և պետական տուրքեր եկամտատեսակը և նույն չափով ավելացվել 2019 թ.-ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը՝ ԱՀ կառավարության առջև դրված առաջնային և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Օրենքի ընդունումը պայմանավորված է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում» և ընթացիկ տարվա մարտի 27-ին «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնցով վերանայվել են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման հարաբերությունները:
|