ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Տեղեկատվություն  
13.05.2019

    2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ԱՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր են կնքել 10359 տրանսպորտային միջոցի սեփականատերեր: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 434 պատահար և կատարվել է 63,940.9 հազար դրամի չափով հատուցում, միջին հատուցման գումարը կազմել է 177,1 հազար դրամ:

   2019 թվականի առաջին եռամսյակում կազմակերպվել է օրենքով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման 1 քննություն: 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ որակավորված հաշվապահների թիվը կազմում է 28:

   2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լիցենզավորման բնագավառում «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի համաձայն անվանափոխության պատճառով վերաձևակերպվել է մրգային օղիների արտադրության 1 լիցենզիա, դադարեցվել է 2 լիցենզիայի գործողություն՝ գինու արտադրության և վիճակախաղերի կազմակերպման: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով կասեցվել է 6 լիցենզիայի գործողություն:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/27) 394.71 դրամ
EUR (03/27) 427.55 դրամ
RUB (03/27) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր