Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 24242.9 մլն դրամ` պլանավորված 22600.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով կամ 1642.9 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 4.3 տոկոսով կամ 997.7 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 20044.9 մլն դրամը կամ 82.7 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
|