Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Ազգային Ժողովն ընդունել է հարկային մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը  
14.06.2019
   Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է հարկային օրենսդրությունում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից:
   Նախագծերի փաթեթն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված հսկողական միջոցառումների` 2019 թվականի մարտի 27-ին ընդունված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ԱՀ օրենքի պահանջներին համապատասխանեցմանը: Մասնավորապես, 
   «Ավելացված արժեքի հարկի մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հարկային հաշիվները դուրս գրել բացառապես էլեկտրոնային եղանակով` իրական (online) ժամանակում, որոնք անմիջականորեն կարտացոլվեն հարկային մարմնի տեղեկատվական բազայում: Արդյունքում, կկրճատվեն հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում  սխալներ կատարելու  հավանականությունը,   թղթային տարբերակով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև օրենսդրական հիմքեր կստեղծվեն  հարկային հաշիվների շրջանառության նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկողական անհրաժեշտ մեխանիզմներ կիրառելու համար: 
   Օրենքի մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատել Հանրապետության տարածքում արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի իրացումն ու պետության ստեղծած հիմնադրամների կողմից գույքի օտարման գործարքները:
   «Արտոնագրային վճարների մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծով առևտրական գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարողների համար սահմանվում է ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջ: Ընդ որում, արտոնագրային վճար վճարողների կողմից մեկ տարվա ընթացքում փաստաթղթավորման պահանջների խախտման երկրորդ դեպք թույլ տալու դեպքում մինչև խախտման օրը ներառող տարվան հաջորդող տարվա ավարտը կդադարեցվի արտոնագրային վճարների հարկման ռեժիմը: Հստակեցվել է նաև արտոնագրային վճարների հաշվարկման հիմք ընդունվող խանութի տարածքի մեծությանը վերաբերող դրույթը` դրանում ներառելով նաև ապրանքների պահպանության համար նախատեսված տարածքը: 
   «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին»,  «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱՀ օրենքների նախագծերով նախատեսվում է այդ օրենքներով կարգավորվող հարաբերությունները համապատասխանեցնել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքին:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/19) 476.98 դրամ
EUR (11/19) 527.92 դրամ
RUB (11/19) 7.49 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր