ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Դասընթաց՝ գնումների գործընթացը համակարգողների համար  
15.06.2019

   Հունիսի 14-ին ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանի գլխավորությամբ անցկացվել է պետական գնումների ոլորտի ենթաօրենսդրական ակտերում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ դասընթաց, որի նպատակն է գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողներին ներկայացնել ոլորտի հիմնական բարեփոխումները:

    Դասընթացի ընթացքում նախարարության մասնագետների կողմից գնումների գործընթացը համակարգողներին է ներկայացվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի թիվ 133-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 399-Ն որոշմամբ կատարված հիմնական փոփոխությունները, ինչպես նաև քննարկվել են ընթացիկ հարցեր:

    ԱՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող նման դասընթացները նպատակ ունեն բարձրացնել գնումների համակարգողների մասնագիտական կարողությունները և կունենան շարունակական բնույթ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/15) 395.76 դրամ
EUR (04/15) 421.76 դրամ
RUB (04/15) 4.23 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր