Հունիսի 14-ին ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանի գլխավորությամբ անցկացվել է պետական գնումների ոլորտի ենթաօրենսդրական ակտերում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ դասընթաց, որի նպատակն է գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողներին ներկայացնել ոլորտի հիմնական բարեփոխումները: Դասընթացի ընթացքում նախարարության մասնագետների կողմից գնումների գործընթացը համակարգողներին է ներկայացվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի թիվ 133-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 399-Ն որոշմամբ կատարված հիմնական փոփոխությունները, ինչպես նաև քննարկվել են ընթացիկ հարցեր: ԱՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող նման դասընթացները նպատակ ունեն բարձրացնել գնումների համակարգողների մասնագիտական կարողությունները և կունենան շարունակական բնույթ:
|