Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ "Հաշվապահական հաշվառման մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի "Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին" թիվ 504-Ն որոշման համաձայն` 2012 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները կազմել և ներկայացնել հիմնադիրներին, մասնակիցներին օրենքով սահմանված կարգով` պետական մարմիններին ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան: Այն կամակերպությունների գլխավոր հաշվապահները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ հաշվետու տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են ունենալ որակավորված հաշվապահի վկայական: Հաշվապահների որակավորման քննությունների անցկացման կարգը և հարցաշարը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները տեղադրված են կայքի "Հաշվապահական հաշվառում" բաժնում:
|
վերադառնալ |
|
|