Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

"Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում հաշվապահների համար սահմանված պահանջների մասին  
03.10.2011
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ "Հաշվապահական հաշվառման մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի "Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին" թիվ 504-Ն որոշման համաձայն` 2012 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունները  պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները կազմել և ներկայացնել հիմնադիրներին, մասնակիցներին օրենքով սահմանված կարգով` պետական մարմիններին ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:
    Այն կամակերպությունների գլխավոր հաշվապահները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ հաշվետու տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են ունենալ որակավորված հաշվապահի վկայական:
   Հաշվապահների որակավորման քննությունների անցկացման կարգը և հարցաշարը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները տեղադրված են կայքի "Հաշվապահական հաշվառում" բաժնում: 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (10/22) 475.96 դրամ
EUR (10/22) 530.36 դրամ
RUB (10/22) 7.48 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր