ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Մեկնարկել է հուլիսի 1-ից նախատեսվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը  
19.06.2019

    2019 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է Հանրապետությունում ներդնել էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման և կուտակային կենսաթոշակային համակարգերը:

    Նախատեսվող օրենսդրական փոփոխություններն ու հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգից օգտվելու ընթացակարգերը հարկ վճարողներին իրազեկելու նպատակով հունիսի 18-ից մեկնարկել է ուսուցողական դասընթացների շարքը:

    Պլանավորված է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող հարկ վճարողների հետ, այդ թվում` տեղերում հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների պատասխանատուների անմիջական կազմակերպմամբ, որոնք հնարավորություն են ընձեռում մանրամասն ծանոթանալ օրենսդրական փոփոխություններին, պարզաբանումներ ստանալ փոփոխությունների հետ կապված առանձին խնդիրների առնչությամբ:

    Դասընթացների ընթացքում նախարարության մասնագետները ներկայացնում են նաև հարկային վարչարարության ռազմավարական ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման միջոցով ինքնագնահատման համակարգի կայացմանը:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր