Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

ԱՀ ֆինանսների նախարարը ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի պատվիրակությանը  
25.06.2019
   Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։
   Նախարարը ներկաներին ներկայացրել է ֆինանսների նախարարության կողմից կատարված աշխատանքները, համակարգում իրականացված բարեփոխումներն ու  անդրադարձել  առաջիկա ռազմավարական ծրագրերին: «Իրականացվող բոլոր բարեփոխումները մեկ նպատակ են հետապնդում` բարելավել գործարար միջավայրը և կատարելագործել պետական ֆինասների կառավարման ոլորտում իրականացվող գործառույթները,  ինչը հնարավոր է գործընթացների պարզեցման և էլեկտրոնայնացման շնորհիվ», -իր խոսքում ընդգծել է  Արթուր Հարությունյանը:  Այս առումով նախարարը կարևորել է առաջիկայում ծրագրային բյուջետավորման,   պետական  գնումների կազմակերպման և հարկային ու գանձապետական  համակարգերի  էլեկտրոնայնացման  ընդլայնումն ու  զարգացումը:  
   Նախարարն անդրադարձել է նաև  դպրոցի սաների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումներին, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվում  երկուստեք  մտքեր փոխանակել  իրականացվող բարեփոխումների վերաբերյալ,  ինչպես նաև փորձի ու  տեսական գիտելիքների համադրության միջոցով զարգացնել  կառավարչական հմտությունները: Միաժամանակ, նախարարն  առաջարկել է  նաև  այլ ձևաչափերով կազմակերպել հանդիպումներ` դպրոցի սաներին հնարավորություն տալով անմիջականորեն  ընդգրկվել  իրականացվող բարեփոխումների գործընթացներին: 
   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Մովսիսյանը կարևորել է  Արցախի Հանրապետության պետական կառավարան մարմինների և դպրոցի միջև համագործակցության հետագա  խորացումը:
   Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև «Առաջնորդության դպրոցի» ներկայացուցիչների  հարցերին:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/19) 476.98 դրամ
EUR (11/19) 527.92 դրամ
RUB (11/19) 7.49 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր