Հունիսի 27-ին ԱՀ Ազգային ժողովը 26 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունել է Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 105 մլրդ 710.3 մլն դրամ, ծախսերը` 104 մլրդ 450.7 մլն դրամ, հավելուրդը` 1 մլրդ 259.6 մլն դրամ: 2018 թվականին գրանցվել է 11.9 % տնտեսական աճ:
|