ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2019թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջեից 47.8 մլն դրամ վճարված եկամտային հարկի գումար է վերադարձվել ԱՀ քաղաքացիներին  
05.07.2019
«Եկամտային հարկի մասին»  ԼՂՀ օրենքի համաձայն`  ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության կամ պետության ստեղծած հիմնադրամի կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու  կամ Արցախի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված և փաստացի բնակարանի (անհատական բնակելի տան) ձեռքբերմանն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով:   
Նշված դրույթի համաձայն 2019թ. երկրորդ  եռամսյակում ԱՀ պետական բյուջեից կատարվել է վերադարձ 270 վարձու աշխատողի  47.8 մլն դրամի չափով:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր