ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ քննարկումներ ՀՀ և ԱՀ հարկային մարմինների միջև  
08.07.2019
   Եռօրյա այցով Արցախում են գտնվում Հայաստանի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային հարաբերությունների վարչությունների աշխատակիցները՝ կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ղեկավարությամբ: Այցի շրջանակում այսօր տեղի ունեցան Արցախի և Հայաստանի հարկային մարմինների համատեղ քննարկումներ՝ տեղեկատվական ոլորտում ունեցած ձեռքբերումների, առաջիկա անելիքների, ինչպես նաև առողջ թիմային միջավայր ստեղծելու ու թիմային որոշումներ կայացնելու  շուրջ:
   Հյուրերին ողջունեց ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ կարևորելով նման այցերը: «Ժամանակակից պայմաններում խիստ կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը, որը համարվում է բարեփոխումների իրականացման առանցքային գործիք և հնարավորություն է տալիս  առավել արդյունավետ կազմակերպել գործընթացները: Այսօր պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել՝ կիրառելով նորարար տեխնոլոգիաներ»,- իր խոսքում ընդգծել է Արթուր Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով կոմիտեի ղեկավարությանն ու անձնակազմին՝ փորձի փոխանակման, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման և մի շարք այլ  բնագավառներում արդյունավետ փոխգործակցության համար: Իր հերթին ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, շնորհակալություն հայտնելով արցախյան գործընկերներին ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու համակարգերի տեղեկատվական կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացումը:
   Հանդիպման ընթացքում գերատեսչությունների աշխատակիցները ներկայացրել են շնորհանդեսներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ձեռքբերումների վերաբերյալ:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր