Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Արտոնություններ ՏՏ ոլորտի ընկերությունների համար  
16.08.2019
   Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելու և ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով 2019թ. հուլիսի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», ««Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Եկամտային հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքները, համաձայն որոնց 2019թ. սեպտեմբերի 1-ից տեղեկատվական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին տրամադրվելու են արտոնություններ` երկու ուղղություններով: Առաջինը վերաբերում է պետական աջակցության ծրագրերին և ներառում է ներդրումային ծրագրերը, դրամաշնորհներն ու տեխնիկական աջակցությունը, իսկ երկրորդը` հարկային արտոնությունների տրամադրումն է: Մասնավորապես, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները մինչև 2029թ. հունվարի 1-ը կազատվեն շահութահարկից, իսկ աշխատավարձից եկամտային հարկը կհաշվարկեն 5 տոկոս դրույքաչափով: 
   Արտոնությունից օգտվելու նպատակով ընկերությունները պետք է ստանան հավաստագիր, որը տրամադրվելու է կառավարության որոշմամբ ձևավորված հանձնաժողովի կողմից` օրենքով նախատեսված պահանջներին բավարարելու դեպքում:
   Ոլորտում հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փոփոխություններին կարող եք ծանոթանալ` այցելելով www.tax.nk.am կայքէջի «Հարկային օրենսդրություն» բաժնի «Նոր օրենսդրական ակտեր» ենթաբաժին:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/19) 476.98 դրամ
EUR (11/19) 527.92 դրամ
RUB (11/19) 7.49 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր