"Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքի համաձայն` այն կազմակերպությունները, որոնց 2012 թվականի տարեկան գործունեությունից հասույթը կամ 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավորեն մինչև սույն թվականի հուլիսի 1-ը հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունները: Միաժամանակ, նշված կազմակերպությունների ղեկավարներին զգուշացնում ենք, որ ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակման օրվանից հետո`երեսուն օրվա ընթացքում ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով չհրապարակելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկը տեղադրված է կայքի "Հաշվապահական հաշվառում/ Տեղեկատվություն" բաժնում:
|
վերադառնալ |
|
|