ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  
04.12.2014

     2014 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, ՀՀ կենտրոնական բանկի, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ԼՂՀ առողջապահության նախարարության, հանրապետական ու շրջանային հիվանդանոցների ներկայացուցիչների և ԼՂՀ-ում գործող ապահովագրական ընկերությունների գործակալների միջև: 

     Հանդիպումը նվիրված էր ԱՊՊԱ ոլորտում առկա այն խնդիրներին, որոնք վերաբերում են ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների մասին տեղեկացմանը ԱՊՊԱ համակարգին, դիմումներ վերցնելու կանոնների պահպանմանը, կանխավճարային համակարգի, պետական պատվերի ուղեգրերի, բժշկական փաստաթղթերի լրացման հետ կապված հարցերին: Ակտիվ քննարկման են արժանացել նաև ԱՊՊԱ ոլորտում տուժածների առողջության վերականգնման ընթացքում ԼՂՀ բուժհաստատությունների և ապահովագրական ընկերությունների միջև ծագած խնդիրները:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր